Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է անում քննարկել հարաբերությունները Թուրքիայի հետ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News   

ю

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրամիություում որքան հնարավոր է շուտ տեղի ունենան քննարկումներ Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրոպական միությունը շատ արագ, առանց որևէ տաբուի, սկսի քննարկել ԵՄ-ի ապագա հարաբերություններն Անկարայի հետ, որպեսզի ԵՄ-ն ամուր կերպով պաշտպանի իր սեփական շահերը, քանի որ նա դրա համար ունի հնարավորություններ»,- ասել է Լե Դրիանը՝ Սենատում ելույթի ժամանակ:

--0--ԱՀ