Երեկ ունեցել ենք  վատ իմաստով ռեկորդային թիվ՝ կորոնավիրուսի 771 նոր դեպք․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News     

Երեկ ունեցել ենք  վատ իմաստով  ռեկորդային թիվ՝ 771 նոր դեպք, կատարված  2336 հետազոտությունից։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իրավիճակը թեկուզ կայուն է, բայց մնում է լարված։ Առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք հոսպիտալացման կարիք ունեցող ընդամենը 51քաղաքացի, որոնցից 2-ն են տանը, մնացածը այլ հիվանդանոցային հաստատություններում են։ Այս իմաստով իրավիճակը լավ է»,- նշեց Թորոսյանը։

Թորոսյանը նշեց, որ այս պահին կա 502 ծանր, 113 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 40 հոգի միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին։

 --0—ՄՀ