Էյլֆելյան աշտարակը վերաբացվում է. COVID-19-ի պատճառով այն կգործի սահմանափակումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

աշտարակ
Kommersant.ru-ը գրում է, որ Փարիզի բնակիչների և զբոսաշրջիկների համար Էյֆելյան աշտարակ կբացվի որոշակի սահմանափակումներով: Համավարակի պատճառով այն 3 ամիս փակ էր:

Սահմանափակումներից մեկն այն է, որ մինչև հուլիսի 1-ը մարդկանց միջև անվտանգ հեռավորություն ապահովելու և վարակման վտանգը նվազեցնելու համար վերելակներից օգտվելն արգելվելու է։ Աշտարակի ամենավերին հատվածը ևս հանրության համար փակ կմնա։

Ըստ աղբյուրի՝ աստիճաններին իրար հանդիպելուց խուսափելու համար բարձրացողների համար բաց կլինի արևելյան մուտքը, իսկ իջնողների համար՝ արևմտյանը:

Այս պահին Ֆրանսիան վարակակիրների թվով աշխարհում 16-րդն է: Վարակակիրների ընդհանուր թիվը 161,348 է, որից 75,127-ը ապաքինվել է, 29,731-ը՝ մահացել:

--00—ԼՄ