ԲՀԿ-ական երկու պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News   

կորոնավիրուս

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնամեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:
Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին:
Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս: 
Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի:
Առողջ եղեք »:  

Նաիրա Զոհրաբյան

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը։ Ֆեյսբուքյան իր էջում Իսայանը գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:
Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:
Շուտափույթ ապաքինում բոլորին»: 

կորոնավիրուս

 --0—ՄՀ