Հաջորդ ԱԺ-ում լինելու են միայն 2018-ի հեղափոխությունը պաշտպանող ուժերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

«Որևէ մեկի համար նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել: Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել»։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իրանք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ որովհետև այլևս չկան, դա նշանակում է ինքնաոչնչացում: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց՝ հաջորդ Աժ-ում լինելու են  2018 թվականի հեղափոխության արժեքները պաշտպանող ուժերը:

--0--ԿԿ