Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 7113 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

կորոնավիրուս

Ռուսաստանում  մեկ օրում կորոնավիրուսով վարակման 7113 դեպք է գրանցվել։ Մահացել է 92 մարդ, ապաքինվել՝ 6342 պացիենտ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ օպերատիվ շտաբը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 613 հազար 994-ի։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 8605 է։ Ապաքինվել է ավելի 375 հազար մարդ։

  --0—ՄՀ