Արմավիրի մարզում հաստատվել է վարակման 1200 դեպք, ապաքինվել է 773 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

կորոնավիրուս

ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք, որից 773-ը՝ առողջացած: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մարզում կա 807 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք»,- նշել է Մաթևոսյանը:

--00—ԼՄ