Մարուքյանը դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանո՞ւմ է, թե՞ պետության թիկունքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել․ «Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է: 

Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանո՞ւմ է, թե՞ պետության թիկունքին»:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հայտնել էին, որ հետ են վերցնում Ռոբերտ Քոչարյանի անունից ՍԴ ներկայացված դիմումները՝ հորդորելով, որ եթե գտնում են՝ իրավունքի խախտում կա, կամ կա դիմում, որ կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվին, չսպասել ինչ-որ ամսաթվի, այլ միանալ գործընթացին:

--00—ԼՄ