Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 59-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

դի

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 25-ին՝ ժամը 11։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ շտապօգնության աշխատակիցները մուտք են գործել բնակարան և հայտնաբերել Անահիտ Ա․-ի դին (ծնված 1961 թ.)։

--00—ԼՄ