Գազի բալոնի պայթյուն՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ գտնվող տնակում․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

Հունիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում այրվել է փայտյա տնակ (մոտ 30 քմ), որտեղ հայտնաբերվել է Հայաստան Ս․-ի այրված դին (ծնված 1949 թ․)։

--00—ԼՄ