Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 անդամի պաշտոնանկությունից հետո նրանց մնալն ապօրինի կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 անդամի պաշտոնանկությունից հետո նրանց մնալն ապօրինի կլինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Փոխնախարարը պարզաբանել է, թե ինչու սահմանադրական փոփոխությունները չէին կարող ուղարկվել ՍԴ։

«ՍԴ 7 դատավոր շահերի բախման վիճակում էին գործելու, եթե հարցը գնար ՍԴ, լինեին վարույթից հեռացումներ, կունենայինք ճգնաժամի խորացում»,- ասել է նա։

Բացի դա, ըստ նրա, ՍԴ-ն պատշաճ դատարան չէր սահմանադրական փոփոխությունների հարցը քննելու, քանի որ նման նախադեպ եղել է։

Անդրադառնալով քննադատությանը, թե սահմանադրական փոփոխությունները չուղարկելով նախագահի ստորագրմանը, խլվել է նրա լիազորությունը՝ ասել է. 

«Նախագահը սահմանադրական փոփոխությունները ստորագրելու լիազորություն չունի: Դա գործող սահմանադրության անկատարություններից է»,- եզրափակել է փոխնախարարը։

--0--ԿԿ