Վահագն, Գագիկ Հարությունյանն ու Կիմ Բալայանը ՍԴ դատավորներ չեն․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Արսեն Բաբայան

Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք:

Բայց, որ Վահագնը նաեւ անտեղյակ է ՍԴ-ից, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու ընթացակարգից, ավելին, նույնիսկ չի ստուգել իր ասածների հիմքերը, խոսում է այն իրողության մասին, որ մեր պետականությունը լուրջ վտանգի տակ է այն պարզ պատճառով, որ այս անտեղյակ ու իրավաբանությունից անգրագետ անձնավորությունը հեղինակում է Սահմանադրության փոփոխություն եւ կարեւորագույն օրենքների փոփոխություններ:

Վահագ, Գագիկ Հարությունյանն ու Կիմ Բալայանը ՍԴ դատավորներ չեն, քանի որ նրանց լիազորությունների դադարումը հաստատվել է ՍԴ աշխատանքային որոշմամբ:

Ու ընդհանրապես ճիշտ կլինի իմանաս, որ ցանկացած դեպքում Սահմանադրության կամ որեւէ այլ իրավական ակտի ուժով պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու փաստը պետք է արձանագրվի որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից: Սա գիտեն եւ իրավաբանները, եւ գիտակից քաղաքական գործիչները:

Փաստերը ստորեւ:

Հ.Գ. շատ վատ է, որ հիմարության ու անգրագիտության պատճառով պատգամավորը մշտապես հայտնվում է այսպիսի հիմար վիճակում»։

--0--ԱՀ