Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին, ժողովուրդը անցյալը կարևորելով գնում էին ապագա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Միքայել Մինասյան

Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում եւ Երեւանում՝ ժողովորդի ապագայի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին եւ ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարեւորելով գնում էին ապագա։

Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում եւ Երեւանում՝ ժողովորդի ապագայի համար։

Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո եւ Հայաստանի հանդեպ բարեկամության համար։

Միշտ կմնաք մեր աղոթքներում»։

--0--ԱՀ