Սա Հայաստանը ճահճից հանելու գործուն քայլ էր. Վահե Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ-ի առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ-ի ընդունած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Հայաստանը ճահճից հանելու գործուն քայլ էր:

«ՍԴ նախագծի նախնական սահմանադրականության ստուգումը կանոն է. այդ կանոնը չի կարող ձևականորեն անբովանդակ կերպով կիրառվել էն պայմաններում, երբ անհնար էր դրա կիրառումը: Սահմանադրությունը չի նախատեսում ամեն ՍԴ նշումը կատարելիս, որ նկատի ունի անկողմնակալ, անկախ դատարան և դրան ներհատուկ մնացած բոլոր որակները, և եթե սահմանադրական մի մարմինը տեսնում է, որ այդ որակները էականորեն սղված են, գոյություն չունեն, առավել ևս ոչ թե 7 անդամները կողմնակալ կարող են դիտվել, էստեղ խնդրի ողջ աբսուրդն այն է, որ ՍԴ-ն կարող է քննել իրենց վերաբերող մի գործը: Կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրը այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի: Էսեղ իրենք ոչ թե կողմնակալ են, այլ կողմն են»,-ասել է Վահե Գրիգորյանը:

--00—ԼՄ