Հայաստանում կորոնավիրուսի 759 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 814 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսի 759 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 23   հազար 247 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 814 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 557- ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 12 հազար  149 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 13  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 410 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 131-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 105  հազար  46 քաղաքացի:  --0—ՄՀ