Հրայր Թովմասյանն արձակուրդ է վերցրել, Ալվինա Գյուլումյանը կատարում է նրա գործառույթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

Հրայր

ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանը և նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդ են վերցրել, իսկ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը կատարում է ՍԴ նախագահի գործառույթները։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի ընդունած Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուժի մեջ է մտել այսօրվանից։ Փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, այլ ՍԴ դատավոր, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանն այլևս ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

ՍԴ 3 դատավորների ընտրությունը պետք է կայանա առաջիկա 2 ամսվա ընթացքում: 

--00—ԼՄ