ՀՀ ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

հասարակական

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։

Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է պարտադի՛ր կրեն դիմակ և պարտադի՛ր ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։

Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

--0--ԿԿ