Հունիսի 27-29-ը 7 նոր չվերթ կկազմակերպվի․ քաղավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News   

չվերթ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 27-ին, 28-ին, 29-ին և հուլիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

«Ս.թ. հունիսի 27-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:50):

Ս. թ. հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում Երևանից 08:00, ժամանում դեպի Երևան 13:50): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/

Ս. թ. հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում Երևանից 16:00, ժամանում դեպի Երևան 21:20): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/

Ս․ թ․ հունիսի 30-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 11:00, ժամանում դեպի Երևան 14:00):Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/

Ս․ թ․ հունիսի 30-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 21:20): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/

Ս․ թ․ հուլիսի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ »,- նշված է հայտարարությունում։   

 --0—ՄՀ