Ուրախ կլինեինք՝ ԲՀԿ-ն սոլիդարությունը պահեր, և Քոչարյանի գործը քննելուց հետո դիմեինք ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը վստահ է՝ իշխանությունը մանիպուլացնում է ասելով, թե Սահմանադրական դատարանում տեղի ունեցող փոփոխությունները մասն են դատական համակարգի ռեֆորմների:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ դատական համակարգի ռեֆորմները չեն իրականացվել, ու կասկածում է, թե դրանք իրականացնելու ռեսուրսները դեռ առկա են:

Ինչ վերաբերում է խորհրդարանական խմբակցությունների ՍԴ դիմելու գործընթացին, ապա Խաժակյանն այն համոզմանն է, որ «Բարգավաճ Հայաստանը», գործընկերային սոլիդարությունից ելնելով, պետք է սպասեր ՍԴ-ում Քոչարյանի կործի քննության ավարտին կամ դրա մերժման մասին հայտարարությանը, ապա նոր միասին դիմեին ՍԴ:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ