Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3 752 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

․

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 25-ի դրությամբ  կայացվել է  3 752  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է  37 հազ. 83  ստուգում, որից միայն  970-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0--ԱՀ