«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

կգ

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին:

Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

--00—ԼՄ