Ռուսական Սու-30 կործանիչը Սև ծովի երկնքում ԱՄՆ ՌԾՕ հետախուզական ինքնաթիռ է որսացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը Սև ծովի ջրերի չեզոք գոտու օդային տարածքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռներ է հայտնաբերել։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

Օբյեկտները որսալու համար օդ էն բարձրացվել ծովային ավիացիայի Су-30 կործանիչը։

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ ռուսական կործանիչն անվտանգ հեռավորության վրա մոտեցել է օդային օբյեկտներին և «ճանաչել» դրանք որպես ԱՄՆ հակաօդային պաշտպանության Р-8А Poseidon պարեկային ինքնաթիռ, KC-135 լցավորող ինքնաթիռ և RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ։

Ռուսական կործանչի մոտենալուց հետո ամերիկյան ինքնաթիռները փոխել են ուղղությունը ռուսական սահմանից։

 --0—ՄՀ