Ուկրաինական ավիրաընկերությունը կվերականգնի 24 միջազգային չվերթներ, այդ թվում՝ դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

ուկրաինա

«Ուկաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսից նախատեսում է վերսկսել չվերթները դեպի 9 քաղաք, իսկ օգոստոսից՝ դեպի ևս 16 քաղաք: Երևանն օգոստոսին կայանալիք ուղղությունների ցանկում է: Այդ մասին տեղեկանում ենք AnalitikaUA.net-ից:

Հուլիսին չվերթներ կլինիեն Կիևից, Օդեսայից դեպի Ստամբուլ, ինչպես նաև դեպի Թել Ավիվ: Կլինեն չվերթներ նաև դեպի Ամստերդամ, Փարիզ:

Օգոստոսին ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ նախատեսված չվերթների ցանկում կավելանան Ֆրանկֆուտը, Բաթումը, Նիցցան, Հռոմը, Նեապոլը, Բաքուն, Բեռլինը, Միլանը, Մյունխենը, Պրահան, Երևանը, Մադրիդը, Վիեննան, Բարսելոնան և Քիշնևը:

--00—ԼՄ