Թբիլիսիի քաղաքապետը «ֆեյքերի» դեմ պայքար է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Թբիլիսի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սկսել է անձամբ պայքարել «ֆեյք» նորությունների դեմ:

Նա հայտարարել էր, որ «սեփական պայքարն է սկսելու ու հարված է հասցնելու ստի քարոզչությանը»: Կալաձեն խոստացել էր ամեն օր ֆեյսբուքյան իր էջում հերքել կոնկրետ տեսանյութերում ու հոդվածներում տեղ գտած ապատեղեկությունները:«Մենք որոշել ենք պայքարել և պաշտպանել մեր ճշմարտությունը», — գրել է Կալաձեն՝ վստահեցնելով, որ նպատակ չունեն թիրախավորել կոնկրետ լրատվամիջոցի, այլ ցանկանում են պաշտպանել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը, բնակիչների տրամադրությունն ու նյարդերը: Պայքարը նա սկսել է «Մթավարի արխի» ընդդիմադիր ալիքից: Գրել է Aliq.ge-ն։

Առաջին «հատուկ թողարկման» ընթացքում քաղաքապետը մեկնաբանել է «Մթավարիի» 3 ռեպորտաժ: Դրանցից մեկը Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղիի մասին է, որի կառուցման համար մոտ 9 մլն. լարի (մոտ 3 մլն. դոլար) է ծախսվել: Հեռուստաընկերության թղթակցի մեկնաբանությամբ՝ կայանատեղին այժմ աղբանոցի է նման: Կալաձեն հերքել է այս լուրն ու ասել, որ ռեպորտաժում օգտագործված են կադրեր այլ կայանատեղիից: Որպես իր պնդման ապացույց՝ նա ցուցադրել է իրական կադրեր Օրբելիանիի կայանատեղիից:  

 

   --0—ՄՀ