Ծեծի և խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News  

հետախուզվող

Հունիսի 26-ին, ժամը 20.33-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել Դավիթ Շ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 26-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գևորգ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) հոդվածի մեղադրանքով:
Գևորգ Գ.-ն ներկայացվել է դատարան:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 26-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արթուր Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Արթուր Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին։ 

   --0—ՄՀ