ԱՀ նախագահն ընդունել է «Հանուն հանրապետության» նախաձեռնության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

աշխարհ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին՝ ղեկավար Արման Բաբաջանյանի գլխավորությամբ: 

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և տարբեր հարցերում Արցախին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

--0--ԿԿ