Ջալալ Հարությունյանը նորանշանակ սպաներին ներկայացրել է ՊԲ հրամանատարության տեսլականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

ԱՀ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների,որոնք զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով:

Ջալալ Հարությունյանը սպայակազմին  ներկայացրել է զորամասերի ու  առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները: Անդրադարձել է այդ համատեքստում նորանշանակ սպաների անելիքներին և շնորհավորել վերջիններիս: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով:   

    --0—ՄՀ