Հրազդանի կիրճում այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

հասարակական

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

--0--ԿԿ