Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

․

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանին և նախաձեռնության անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Արթուր Թովմասյանը, ողջունելով հյուրերին, խոսել է Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին` նշելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ավելի բարձր հիմքերի վրա դնելու և մշտական հանձնաժողովների համատեղ գործունեությունը սերտացնելու ուղղությամբ:

Քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել նորաստեղծ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության նպատակները, ինչպես նաև համոզմունք  հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները ի սպաս կդրվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Հանդիպան ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է համազգային օրակարգի շուրջ երկու հանրապետությունների փոխգործակցությունը:

--0--ԱՀ