Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

․

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը։

--0--ԱՀ