Հունիսի 22-ից 26-ը Արցախում անցկացվել է մասշտաբային ուսումնամարտական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

Հունիսի 22-ից 26-ը Արցախում անցկացվել է հերթական մասշտաբային ուսումնամարտական միջոցառումը: Հանկարծակի հարձակման անցած հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով Պաշտպանության Բանակի առաջապահ ուժերը վարում են պաշտպանողական մարտական գործողություններ, որից հետո անցնում հակահարձակման: Այնուհետեւ հետ շպրտելով պայմանական հակառակորդին, վարում հարձակողական գործողություններ, որից հետո փայլուն կատարելով առաջադրված մարտական խնդիրները, պաշտպանության անցնում առավել նպաստավոր բնագծերում:

Պայմանական մարտական գործողությունների անմիջական դերակատարները՝պայմանագրային ու ժամկետային զինծառայողները, դրսեւորել են մարտական վարպետության բարձր որակական հատկանիշներ՝ գերազանց կատարելով իրենց փոխանցված մարտական առաջադրանքները: Այս գործողությունները եվս մեկ անգամ վերահաստատում են այն, որ Արցախի զինված ուժերը շարունակում են մնալ տարածաշրջանի անվտանգային միջավայրի առանցքային ու որոշիչ գործոնները եւ որ մեր Բանակը պատրաստ է ժամանակին չեզոքացնելու ցանկացած սպառնալիք: Մարտավարական զորավարժության հրաձգության փուլի խաղարկմանը հետեւել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:

--0--ԱՀ