Երևանում 30–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է BMW-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հունիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արշակ Բ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով բախվել է Չարենցի փողոցի 103 հասցեի դիմաց կայանված, Մեղրի քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Գ.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Արշակ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

--0--ԿԿ