Գեղարքունիքում կորոնավիրուսից 50-ամյա տղամարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

կորոնավիրուս

Հունիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։  Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 50 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

--0--ԿԿ