Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. կա մեկ զոհ և երեք վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

հասարակական

Հունիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: 

--0--ԿԿ