Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 100 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 29, անձնական ունեցվածքի գողության՝ 17, յուրացման կամ վատնման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, ավտոմեքենա փախցնելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, անձի առևանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու և սառը զենքի հայտնաբերման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

--0—ՄՀ