ԵՄ-ն պատրաստվում է վերաբացել սահմանները, բայց՝ ոչ Թուրքիայի քաղաքացիների առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

աշխարհ

Եվրամիությունը հուլիսի 1-ից կվերաբացի իր սահմանները, սակայն Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա օգտվել Եվրոպա մուտք գործելու հնարավորությունից, այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ինչպես գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը, սահմանների վերաբացմանն ուղղված առաջին փուլում Թուրքիան դուրս է մնացել արտոնյալ երկրների ցուցակից։

Բացի Թուրքիայից այդ արտոնությունից չեն կարողանա օգտվել նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իսրայելը, որտեղ ևս կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել։

Ըստ ֆրանսիական թերթի՝ հուլիսի 1-ից ԵՄ սահմանները կբացվեն հետևյալ երկրների քաղաքացիների համար․ Չեռնոգորիա, Սերբիա, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Վրաստան, Ուորգվայ և Ռուանդա։

Քննարկվում է նաև Չինաստանի քաղաքացիների համար ԵՄ սահմանները բացելու հավանականությունը այն պայմանով, որ Չինաստանն էլ իր հերթին սկսի ընդունել ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին։

--0--ԿԿ