Սայաթ Շիրինյանին փոխանցեք՝ հայտարարության համար պագոնների աստղերը պետք է կախվեն ականջներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով ոստիկանության նախկին աշխտակից, գնդապետ Սայաթ Շիրինյանի հայտարարությանը, թե «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմություն է, գրել է.

«Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ արված հայտարարությունների համար իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում։

Օրեր առաջ էլ էր համանման կերպ արտահայտվել, բայց համարել էինք, որ իր մտերիմները կհուշեն այդ պահվածքի և ուսադիրների անհամատեղելիության մասին, բայց ավաղ․․․»,-գրել է Խաժակյանը:

--00—ԼՄ