Ստուգվել են 2-րդ զորամիավորման մարտական հերթապահության կրման պայմանները

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News  

ՊՆ

Հունիսի 26-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը այցելել է մարտական դիրքեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքներին։

Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Զորամիավորման հրամանատարը զրուցել է զինծառայողների հետ, տվել համապատասխան հրահանգներ:

     
       --0—ՄՀ