Մենք մահվան ենք դատապարտում ուրիշին՝ քամահրանքով վերաբերվելով կանոններին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

Ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու և հակահամաճարակային վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ սիրելի հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին ճեպազրուցյում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հարկ եմ համարում ընդգծել՝ մեր թվերը ցույց են  տալիս, որ առանց բացառության բոլորս, որտեղ, ինչքան և ինչպես կարողանում ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոններին: Եվ ես կարծում եմ՝ քանի որ այս երևույթն  այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, յուրաքանչյուրս, ինձնից սկսած, կարիք ունենք հակահամաճածրակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանա այս իրավիճակը հաղթահարել»,- ասաց Փաշինյանը

Փաշինյանն  ընդգծեց, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը Հայաստանում արդեն 433-ն են.

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որևէ տեղում հակահամաճարակային կանոնը չպահպանելու հետևանքով կարող  է  և մեծ հավանականությամբ ինչ որ մեկին դատապարտել մահվան: Կոնտեքստ կա, որ «ես իմ կյանքի տերն եմ, ինչպես ուզում վարվում եմ», բայց մեծ հավանականությամբ մենք հակահամաճարակային կանոնների խախտումներով մահվան ենք դատապարտում ուրիշներին»:

 --0—ՄՀ