Արցախի պաշտպանական բանակի հրամանատարը շրջայց է կատարել զորամասերում

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

ю

ՊՆ, ՊԲ հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը: Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: 

--0--ԱՀ