Աշխարհում վարակակիրների թիվը 10,4 միլիոն է, ծայրահեղ ծանր վիճակում է 57,782 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

աշխարհ

Հունիսի 30-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10,412,421 է, որից 508,228-ը մահացել է, 5,668,668-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,177,743 է, որից 57,782 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,681,811 վարակման դեպք, որից 128,783-ը մահացել է, 1,117,177-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,435,851 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,370,488 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (641,156 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 567,536 է: ՌԴ-ում զոհերի թիվը 9,166, Բրազիլիայում՝ 58,385, Հնդկաստանում՝ 16,904:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--00—ԼՄ