Քասախ գյուղում այրվել են բնակեցված տնակ և խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

աին

Հունիսի 29-ին՝ ժամը 15։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Վահան Տերյան փողոցում այրվում են բնակեցված տնակ և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել են չբնակեցված տնակ և խոտածածկույթ (մոտ 4000 քմ)։

--00—ԼՄ