Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության:

«Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:

Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:

Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,-գրել է Փաշինյանն ու հավելել  #ԿրիրԴիմակ#ՓրկիրԿյանքեր հեշթեգները:

--00—ԼՄ