Ազգային ժողովը 1 դեմ, 80 կողմ ձայներով չեղարկեց հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

աժ

Խորհրդարանը Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորների թվի 3/5-ի կողմ քվերակությամբ: Հանրաքվեն չեղարկելուն կողմ քվեարկեց 80 պատգամավոր, 0 ձեռնպահ և 1 դեմ: Հանրաքվեն չեղարկելուն դեմ է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նշենք, որ ԱԺ նիստին ներկա չէին ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» խատգամավորները:

Ավելի վաղ ԱԺ-ն 89 կողմ ձայնով, առանց դեմի և ձեռնպահի ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ըստ նախագծի՝ կդադարեցվում են 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, ապա թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց մնում է ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, գնում են թոշակի։

--00—ԼՄ