Եթե հիմա փակենք աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News 

քաղաքական

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն։
...
Երբ իշխանությունը փորձում է ապօրինաբար քաղաքականացնել իրավական գործընթացները, դա անխուսափելիորեն բերում է ծանրագույն հետևանքների ամբողջ պետության համար,երբ իշխանությունը փորձում է լուծել նեղ ներիշխանական խնդիրներ` անօրինական քայլերով փաստացի տապալելով Սահմանդրությունը, նշանակում է, որ այլևս Հայաստանում օրենք չի գործում։ Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ,ապա պատկերացրեք ,որ վաղը օրինակ իշխանությունը, խախտելով բոլոր կանոնները,օրինակ` որոշում է ընդունում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ընդունում կառավարության կուրսը, իրավունք չեն ունենա քվեարկել ընտրություններին...զավեշտալի՞ է...այո, բայց լրիվ իշխանական տրամաբանության մեջ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում պետք է լինեն խստագույնս օրենքի և օրենսդրության տառին համապատասխան, և մենք չենք հանդուրժել և չենք հանդուրժի այս խայտառակ վիճակը։

Հենց այդ պատճառով է պայմանավորված մեր դիմումը դատախազություն` սահմանադրական կարգի փաստացի տապալման վերաբերյալ, քանզի եթե հիմա փակենք աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների»։ 

--0--ԿԿ