Պուտինը, Էրդողանն ու Ռոուհանին կքննարկեն սիրիական խնդրի կարգավորումը

 ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News

Պուտին

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով Աստանայի ձևաչափով գագաթաժողով կանցկացնեն սիրիական խնդրի կարգավորման հարցի շուրջ:  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո՛, Կրեմլը կարող Է հաստատել այդ տեղեկատվությունը»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հայտարարությունները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձևաչափով նախագահների գագաթաժովի մասին:

Ըստ նրա՝ միջոցառումը պլանավորված Է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին:

  --0—ՄՀ