Ռուսաստանը քննարկում է թռիչքները վերսկսելու մասին Թուրքիայի առաջարկը

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

թռիչք

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ քննարկում են հունիսի 15-ից Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից է Թուրքիան։ 

Նշվում է, որ ռուսական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը վերսկսում է չվերթները 15 ուղղությամբ, այդ թվում նաև դեպի Թուրքիա։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով  Թուրքիան և Ռուսաստանը երկկողմանի դադարեցրել էին ավիահաղորդակցությունը։     --0—ՄՀ