Ձեր պրոֆեսիոնալիզմը դեռևս կծառայի ի բարօրրություն մեր երկրի. Բալասանյանը՝ Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

սերժ

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան oրը։

«Մեծարգո՛ Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես Արցախյան ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը, Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման ու կայացման գործում:

Հավատացած եմ, որ Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը դեռևս կծառայի ի բարօրրություն մեր երկրի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն»,-նշվում է Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձում:

--00—ԼՄ