Հորդանանում հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

հայկական եկեղեցի

Հորդանանյան «Ալ-Ռայի» կայքը գրում է, որ երկրի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու և խմիչքի խանութի դեմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԴԱԻՇ) ծրագրած ահաբեկչությունը: Այս մասին գրել է Regionmonitor կայքը: 

Ահաբեկիչները փորձել են ԻԼԻՊ-ի շարքերին միանալ Սիրիայում և Իրաքում, սակայն սահմանների խստացումների պատճառով չեն կարողացել, և որոշել են իրենց գործողությունները իրականացնել տեղում:

Նրանք 2018թ. որոշել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Ամմանի Աշրաֆի շրջանում գտնվող հայկական եկեղեցու և ալկոհոլային խմիչքի խանութի դեմ, քանի որ դրանք մոտ էին իրենց բնակության վայրին:

Նրանք այդ նպատակով որոշել էին երկու խումբ ձևավորել, և առանձին-առանձին իրականացնել ահաբեկչությունները, սակայն 2018թ. մարտին ձերաբակվել էր նրանցից մեկը, իսկ մյուսները որոշել էին շարունակել ծրագիրը, սակայն 2019թ. վերջին ձերբակալվեց նաև խմբի մեկ այլ անդամ, իսկ հունվարին մյուս երկուսը:   

 --0—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս