Նախագահը չի ստորագրի սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։